Հայաստանում վերջին շրջանակում արձանագրվող բենզինի գների աճը պայմանավորված է մի քանի հիմնական գործոնների համադրությամբ։
Առաջին և ամենակարևոր պատճառը տարածաշրջանային շուկաների վրա ազդող անկայունությունն է, որը պայմանավորված է Իրանի շուրջ ընթացող իրադարձություններով։ Այս իրավիճակը անմիջականորեն անդրադառնում է մեր երկրի վառելիքի գների վրա։
Բացի այդ, աշխարհի գների տատանումները և ռուս–ուկրաինական հակամարտության հետևանքով ռուսական շուկայում ձևավորված անկայունությունը նույնպես ունեն իրենց ազդեցությունը։
Հայաստանը, որպես բենզինի խոշոր ներմուծող, շարունակում է հիմնականում կախված լինել Ռուսաստանից։ Ադրբեջանը կարող է հանդես գալ որպես այլընտրանքային աղբյուր, սակայն դրա մատակարարման ծավալները զգալիորեն սահմանափակ են։
Երկարաժամկետ կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ մատակարարման պայմանագրերի կնքում ռուսաստանյան ընկերությունների հետ։ Այս քայլը կօգնի նվազեցնել շուկայում առաջացող անկայունությունները և ապահովել ավելի կանխատեսելի գների դինամիկա։
